•  

    ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋ

             ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

    (Տեքստին ծանոթանալ ներքևում)

     

  • Clear
  •  

    ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋԸ 

    ՀԱՆՈՒՆ ազատ, հզոր և ինքնիշխան պետություն ունենալու երազանքի,

    ՀԻՇԵԼՈՎ, որ թուրքական ցեղասպան կեցվածքը և ծավալապաշտական ձգտումներն առ այսօր չեն փոխվել, ինչը դրսևորվում է մասնավորապես Հայաստանի շրջափակման, Հայոց ցեղասպանության ժխտման, Արցախի դեմ պատերազմում անմիջական ռազմական մասնակցություն ունենալու, ադրբեջանական շահն առաջ տանելու քաղաքականությամբ,

    ԳԻՏԱԿՑԵԼՈՎ, որ հայ-թուրքական սահմանի բացման «առանց նախապայմանների» կեղծ  դրույթի ներքո իրականում թուրքական կողմն ակնկալում է Հայաստանից թուրքական նախապայմանների բացահայտ կամ քողարկված ընդունում, մասնավորապես՝

    1) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և պահանջատիրությունից հրաժարում.

    2) թուրքական սահմանների, ինչպես նաև վերջին միջազգային պայմանագրի (Կարսի անօրինական պայմանագրի) ճանաչում,

    3) Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարում.

    ՀԱՄՈԶՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ, որ անարժանապատիվ և միակողմանի զիջումները չեն դադարեցնելու թուրք-ադրբեջանական ծավալապաշտական ցանկությունները և չեն ապահովագրելու Հայաստանին ու Արցախին հնարավոր նոր պատերազմից և կորուստներից,

    ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՄԱՐԵԼՈՎ գործող իշխանությունների վերնախավին, որը թալանը վերացնելու խոստումներով գալով իշխանության՝ մսխել է ժողովրդի վստահությունը, թալանի դեմ պայքարի անվան տակ ժողովրդի փողերը յուրացնելու նոր ձև է կիրառել՝ պարգևավճարների տեսքով, ձևավորել է նոր օլիգարխիկ համակարգ, Հայաստանն ու Արցախը փաստացի տարել է պարտության՝ մարդկային, տարածքային և այլ կորուստներով և ԱՅԺՄ ԷԼ ԱՆԿԱՐՈՂՈՒՆԱԿ Է պաշտպանել Հայաստանի ու Արցախի շահը և համայն հայությանը համախմբել.

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ, որ չենք արտոնում Հայաստանի իշխանությանը մեր անունից բանակցել թուրք-ադրբեջանական կողմի հետ և  ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ՝

    • Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

  • Should be Empty: