Սույնով միանում եմ ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված հանցագործության հաղորդմանը՝ քրեական վարույթ նախաձեռնելու և Իլյա Պռուսիկինին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու կապակցությամբ:
Հաղորդման տեքստում մասնավորապես նշված է՝ «Սկանդալներով ու աղմկահարույց պատմություններով հայտնի ռուսական «Little Big» խմբի հիմնադիր Իլյա Պրուսիկինը 2023թ. օգոստոսի 12-ին պատրաստվում է համերգ տալ Երևանում՝ Շէնէում (Երևան-Գառնի մայրուղի 16/8 հասցեում):
Այս երգչի ժամանումը դժգոհություն է առաջացրել հանրության շրջանում, որին անդրադարձ են կատարել ԶԼՄ-ները։ Մարդիկ պահանջում են չեղարկել համերգը կամ բոյկոտել խմբին, որի երգերում հակաքրիստոնեական ու հակաբարոյական նորմերի պակաս չկա։
Մի քանի ամիս առաջ Սուրբ Ծննդյան օրը Իլյա Պրուսիկինը քահանայի հագուստով անարգել է քրիստոնեական խաչը՝ այն օգտագործելով որպես անվաչմուշկ (սքեյթբորդ), դրանով իսկ ծաղրելով քրիստոնեական արժեքները և վիրավարելով քրիստոնյաների կրոնական զգացմունքները: Իլյա Պրուսիկինի պահվածքը, տեսահալովակները աչքի է ընկնում անթաքույց այլասերվածության, սրբապղծության, գռեհկության հատկանիշներով, իսկ երգերի բառերը պարունակում են հայհոյանքներ, պղծության քարոզ, ինչը սպառնալիք է ներկայացնում մարդկանց՝ մանավանդ երիտասարդությանը հոգևոր անվտանգության տեսանկյունից:»