You can always press Enter⏎ to continue
«Սերնդափոխության պլանավորումը ընտանեկան ընկերություններում»

թեստ-ուղեցույց
  • 1

    ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

    Սերնդափոխությունը սերունդների հաջորդական հերթափոխությունն է: Դրա հիմքում պետք է ընկած լինի հնից նոր որակին անցումը` միաժամանակ պահպանելով հնի մեջ ամփոփվող առաջադիմականը: Ըստ այդմ՝ կարելի է ասել, որ սերնդափոխության հենքը զարգացումն է, նախորդ սերնդի ժառանգության փոխանցումը հետնորդներին, ովքեր հանձնառություն են ստանձնում զարգացնել այդ ժառանգությունը և այն իրենց հերթին փոխանցել իրենց ժառանգներին:

    Սերնդափոխության պլանավորումն ընտանեկան ընկերության նպատակասլաց և մշտական ջանքերն են, որի կարևոր բնութագրիչներն են`

    🔹գործընթացի բնույթը՝ առաջնորդային, գիտելիքահեն, մասնակցային,

    🔹գործընթացի պարբերականությունը՝ կանոնավոր և անընդմեջ,

    🔹գործընթացի արդյունքները՝ երկարաժամկետ հաջողություն և դիմակայունություն:

    Press
    Enter
  • 2
    Press
    Enter
  • 3

    ❗Դուք հավանաբար անտեսում եք այն փաստը, որ առանց սերնդափոխության պլանավորման դժվար թե գտնվեն արժանի ժառանգներ:

    Press
    Enter
  • 4

    🔍Ընտանեկան ընկերությունում սերնդափոխությունն ընտանիքի դիրքերի անընդհատության ապահովումն է ինչպես ընկերության կապիտալում, այնպես էլ կառավարման համակարգում:

    Սերնդափոխության պլանավորումն անընդհատ գործընթաց է․ այն չունի ո՛չ սկիզբ և ո՛չ էլ վերջ: Ընտանեկան ընկերության համար կարևոր է ըմբռնել, որ այդ գործընթացը երբևէ չի ավարտվելու: Սա ընտանիքից մշտապես պահանջելու է ջանքեր, ակտիվություն, էներգիա, քննարկումներ ընտանիքի անդամների, ընտանիքի անդամ չհանդիսացող ղեկավարների և տնօրենների խորհրդի անդամների հետ, կենտրոնացում ընկերության ապագային վերաբերող հարցերի վրա: Հաջողակ ընտանեկան ընկերություններում սերնդափոխության պլանավորումը վերածվում է մտածելակերպի, ընտանիքի և բիզնեսի մշակույթի, այն իր արտացոլումն է գտնում ընկերության առաքելության և արժեքների մեջ:

    Սերնդափոխության պլանավորման անտեսումը կամ բացառումը կարող է վերածվել «ականապատ դաշտի» թե՛ ընտանիքի, թե՛ բիզնեսի համար:

    Press
    Enter
  • 5

    🎯Կեցցե՛ք: Սերնդափոխության խելամիտ պլանավորումը հնարավորություն է տալիս բացահայտել արժանի ժառանգներին և ստեղծել հնարավորություններ ընտանիքի ու ընկերության ներդաշնակ զարգացման համար:

    Press
    Enter
  • 6

    🔍Ընտանեկան ընկերությունում սերնդափոխությունն ընտանիքի դիրքերի անընդհատության ապահովումն է ինչպես ընկերության կապիտալում, այնպես էլ կառավարման համակարգում:

    Սերնդափոխության պլանավորումն անընդհատ գործընթաց է․ այն չունի ո՛չ սկիզբ և ո՛չ էլ վերջ: Ընտանեկան ընկերության համար կարևոր է ըմբռնել, որ այդ գործընթացը երբևէ չի ավարտվելու: Սա ընտանիքից մշտապես պահանջելու է ջանքեր, ակտիվություն, էներգիա, քննարկումներ ընտանիքի անդամների, ընտանիքի անդամ չհանդիսացող ղեկավարների և տնօրենների խորհրդի անդամների հետ, կենտրոնացում ընկերության ապագային վերաբերող հարցերի վրա: Հաջողակ ընտանեկան ընկերություններում սերնդափոխության պլանավորումը վերածվում է մտածելակերպի, ընտանիքի և բիզնեսի մշակույթի, այն իր արտացոլումն է գտնում ընկերության առաքելության և արժեքների մեջ:

    Սերնդափոխության պլանավորման անտեսումը կամ բացառումը կարող է վերածվել «ականապատ դաշտի» թե՛ ընտանիքի, թե՛ բիզնեսի համար:

    Press
    Enter
  • 7
    Press
    Enter
  • 8

    ❗Դուք վտանգում եք թե՛ Ձեր ընտանիքի բարեկեցությունը և թե՛ Ձեր ընկերության հաջողությունը:

    Press
    Enter
  • 9

    🔍Ընկերության և ընտանիքի ապագան որոշելիս իմպուլսիվ մոտեցումներով առաջնորդվելը խնդրահարույց է: Սա նման է առանց քարտեզի բաց ծով դուրս գալուն: Ձախողման վտանգը շատ լուրջ է:

    Սերնդափոխության պլանավորումը չի տա ցանկալի արդյունք առանց մտածված ու հավասարակշռված մատեցումների։

    Միջազգային հետազոտությունները վկայում են, որ ընտանեկան հինգ ընկերություններից գրեթե երեքը սկսել է մշակել սերնդափոխության ծրագիր: Իսկ 67%-ը նշում է, որ սերնդափոխության պլանավորումն ու ժառանգությունն իր բիզնեսի ամենամեծ խնդիրներն են:

    Ընտանեկան ընկերության ապագան պայմանավորվում է ոչ միայն առևտրային, այլև բիզնեսում ընտանիքի ապագայի վերաբերյալ հարցերի քննարկմամբ. արդյո՞ք ընտանիքը կշարունակի կառավարել ընկերությունը, միգուցե ավելի նպատակահարմա՞ր է վաճառել ընկերությունը, իսկ եթե ավելի ակտիվ դերակատարում վերապահե՞լ ընտանիքի անդամ չհանդիսացող ղեկավարներին: Սրանք բարդ, երբեմն ցավոտ հարցեր են, որոնց ընտանիքը պետք է պատասխանի սերնդափոխությունը պլանավորելիս:

    Press
    Enter
  • 10

    🎯Կեցցե՛ք: Սերնդափոխության խելամիտ պլանավորումն ընտանիքի բարեկեցության և ընկերության հաջողության, ինչպես նաև ընտանիքի ու ընկերության ներդաշնակ զարգացման գրավականներից է:

    Press
    Enter
  • 11

    🔍Ընկերության և ընտանիքի ապագան որոշելիս իմպուլսիվ մոտեցումներով առաջնորդվելը խնդրահարույց է: Սա նման է առանց քարտեզի բաց ծով դուրս գալուն: Ձախողման վտանգը շատ լուրջ է:

    Սերնդափոխության պլանավորումը չի տա ցանկալի արդյունք առանց մտածված ու հավասարակշռված մատեցումների։

    Միջազգային հետազոտությունները վկայում են, որ ընտանեկան հինգ ընկերություններից գրեթե երեքը սկսել է մշակել սերնդափոխության ծրագիր: Իսկ 67%-ը նշում է, որ սերնդափոխության պլանավորումն ու ժառանգությունն իր բիզնեսի ամենամեծ խնդիրներն են:

    Ընտանեկան ընկերության ապագան պայմանավորվում է ոչ միայն առևտրային, այլև բիզնեսում ընտանիքի ապագայի վերաբերյալ հարցերի քննարկմամբ. արդյո՞ք ընտանիքը կշարունակի կառավարել ընկերությունը, միգուցե ավելի նպատակահարմա՞ր է վաճառել ընկերությունը, իսկ եթե ավելի ակտիվ դերակատարում վերապահե՞լ ընտանիքի անդամ չհանդիսացող ղեկավարներին: Սրանք բարդ, երբեմն ցավոտ հարցեր են, որոնց ընտանիքը պետք է պատասխանի սերնդափոխությունը պլանավորելիս:

    Press
    Enter
  • 12
    Press
    Enter
  • 13

    ❗Ցանկացած պարագայում վտանգավոր է, եթե կանգ եք առնում լուծման մեկ տարբերակի վրա:

    Press
    Enter
  • 14

    🔍Հաճախ ընտանիքի կողմից սերնդափոխության անընդհատությունն ընկալվում է որպես տրված իրականություն, այսինքն՝ ընտանիքի ներկայացվածությունը բիզնեսում շարունակվելու է սերնդեսերունդ, անխափան՝ առանց լրացուցիչ ջանքերի գործադրման: Սակայն, առկա իրավիճակը պահպանելու համար սերնդափոխության պլանավորումը պետք է վերածվի մտածելակերպի և դառնա ոչ թե մեկ, այլ հաջորդող սերունդների հանձնառությունը:

    Ընտանեկան ընկերությունների ինստիտուտի գնահատականներով ընկերությունների միայն 30%-ն է կարողանում հաղթահարել երկրորդ, 12%-ը` երրորդ, իսկ 3%-ը` չորրորդ և հերթական սերնդափոխության ռիսկը:

    Press
    Enter
  • 15

    🎯Կեցցե՛ք, եթե դիտարկում եք նաև այլընտրանքային տարբերակներ:

    Press
    Enter
  • 16

    🔍Հաճախ ընտանիքի կողմից սերնդափոխության անընդհատությունն ընկալվում է որպես տրված իրականություն, այսինքն՝ ընտանիքի ներկայացվածությունը բիզնեսում շարունակվելու է սերնդեսերունդ, անխափան՝ առանց լրացուցիչ ջանքերի գործադրման: Սակայն, առկա իրավիճակը պահպանելու համար սերնդափոխության պլանավորումը պետք է վերածվի մտածելակերպի և դառնա ոչ թե մեկ, այլ հաջորդող սերունդների հանձնառությունը:

    Ընտանեկան ընկերությունների ինստիտուտի գնահատականներով ընկերությունների միայն 30%-ն է կարողանում հաղթահարել երկրորդ, 12%-ը` երրորդ, իսկ 3%-ը` չորրորդ և հերթական սերնդափոխության ռիսկը:

    Press
    Enter
  • 17
    Press
    Enter
  • 18

    🎯Սա ևս սերնդափոխության պլանավորման տարբերակ է:

    Press
    Enter
  • 19

    🔍Սերնդափոխությունը պարզապես ընկերության ղեկավարներին փոխելու գործընթաց չէ: Դա երկարաժամկետ և աստիճանական քայլերի հաջորդականություն է։

    Ղեկավարման և վերահսկման գործառույթների փոխանցումը պարտադիր չէ, որ ուղեկցվի միաժամանակ: Ընտանիքը կարող է պահել սեփականության իր իրավունքը կամ դրանից հրաժարվել աստիճանաբար:

    Որպես հնարավոր իրավահաջորդ ընկերության ղեկավարներին կամ աշխատակիցներին դիտարկելը նշանակում է, որ ընկերությունն առանձնակի ուշադրություն պետք է հատկացնի մարդկային ռեսուրսների կառավարմանը, հատկապես` ընկերության առանցքային աշխատատեղերի նույնականացմանը, աշխատակիցների կարողությունների գույքագրմանը, աշխատակիցների արդյունավետության, ներուժի գնահատման ու զարգացման համակարգերի ներդրմանը:

    Սերնդափոխությունը պլանավորելիս արժանի ժառանգների բացահայտումն ու նախապատրաստումը երբևէ չեն կորցնում իրենց հրատապությունը:

    Press
    Enter
  • 20

    ❗Իսկ Ձեր ընտանիքի հաջորդ սերնդի ներկայացուցիչները գործնական և պատշաճ պատկերացումներ ունե՞ն Ձեր ընտանեկան բիզնեսի մասին:

    Press
    Enter
  • 21

    🔍Սերնդափոխությունը պարզապես ընկերության ղեկավարներին փոխելու գործընթաց չէ: Դա երկարաժամկետ և աստիճանական քայլերի հաջորդականություն է։

    Ղեկավարման և վերահսկման գործառույթների փոխանցումը պարտադիր չէ, որ ուղեկցվի միաժամանակ: Ընտանիքը կարող է պահել սեփականության իր իրավունքը կամ դրանից հրաժարվել աստիճանաբար:

    Որպես հնարավոր իրավահաջորդ ընկերության ղեկավարներին կամ աշխատակիցներին դիտարկելը նշանակում է, որ ընկերությունն առանձնակի ուշադրություն պետք է հատկացնի մարդկային ռեսուրսների կառավարմանը, հատկապես` ընկերության առանցքային աշխատատեղերի նույնականացմանը, աշխատակիցների կարողությունների գույքագրմանը, աշխատակիցների արդյունավետության, ներուժի գնահատման ու զարգացման համակարգերի ներդրմանը:

    Սերնդափոխությունը պլանավորելիս արժանի ժառանգների բացահայտումն ու նախապատրաստումը երբևէ չեն կորցնում իրենց հրատապությունը:

    Press
    Enter
  • 22
    Press
    Enter
  • 23

    ❗Դուք վտանգում եք Ձեր բիզնեսը: Ընտանիքի անդամը պետք է ինտեգրվի բիզնեսին, եթե օժտված է համապատասխան հմտություններով, և եթե ընկերությունը նրա կարիքն ունի:

    Press
    Enter
  • 24

    🔍Ընտանեկան բիզնեսի հաջող պատմությունը շարունակելու գրավականը ժառանգների կամ իրավահաջորդների մոտ ընտանեկան գործի նկատմամբ հետաքրքրվածության ձևավորումն ու ամրապնդումն է:

    Ընտանիքը կարող է խրախուսել հաջորդ սերնդի ներգրավվածությունը`

    🔹բիզնեսի ապագայի վերաբերյալ ոչ պաշտոնական քննարկումներին մասնակից դարձնելով,

    🔹ընտանեկան հանդիպումներ անցկացնելով, որոնցում քննարկվում են բիզնեսի ապագային վերաբերող հարցեր,

    🔹հրավիրելով մասնակցելու բիզնեսի սերնդափոխության ու զարգացման առաջնահերթությունների մասին օրակարգով խորհրդի նիստերին,

    🔹ապահովելով մասնակցությունը բիզնեսի ապագային վերաբերող քննարկումներին, որոնք վարվում են ընտանիքի անդամ չհանդիսացող աշխատակիցների հետ:

    Press
    Enter
  • 25

    🎯Կեցցե՛ք, եթե սերնդափոխության հարցերում առաջնահերթությունը տալիս եք հնարավոր թեկնածուների հմտություններին և գործարար կարիքներին:

    Press
    Enter
  • 26

    🔍Ընտանեկան բիզնեսի հաջող պատմությունը շարունակելու գրավականը ժառանգների կամ իրավահաջորդների մոտ ընտանեկան գործի նկատմամբ հետաքրքրվածության ձևավորումն ու ամրապնդումն է:

    Ընտանիքը կարող է խրախուսել հաջորդ սերնդի ներգրավվածությունը`

    🔹բիզնեսի ապագայի վերաբերյալ ոչ պաշտոնական քննարկումներին մասնակից դարձնելով,

    🔹ընտանեկան հանդիպումներ անցկացնելով, որոնցում քննարկվում են բիզնեսի ապագային վերաբերող հարցեր,

    🔹հրավիրելով մասնակցելու բիզնեսի սերնդափոխության ու զարգացման առաջնահերթությունների մասին օրակարգով խորհրդի նիստերին,

    🔹ապահովելով մասնակցությունը բիզնեսի ապագային վերաբերող քննարկումներին, որոնք վարվում են ընտանիքի անդամ չհանդիսացող աշխատակիցների հետ:

    Press
    Enter
  • 27
    Press
    Enter
  • 28

    ❗Դուք վտանգում եք Ձեր բիզնեսը: Որքան մեծ է ընկերության կախվածությունն իր առաջնորդից, այնքան ցածր է սերնդափոխության հաջող պլանավորման հավանականությունը:

    Press
    Enter
  • 29

    🔍Ընտանիքի և ընկերության հիմնադիրը հրաժարվում է հասկանալ, որ ընկերությունը կարող է գոյություն ունենալ առանց իրեն․ նա հոգեբանորեն պատրաստ չէ և չի ուզում իր ընկերության կառավարումը փոխանցել հաջորդ սերնդին: Նա իրեն նույնացնում է ընկերության հետ: Եռանդը, որը նրան օգնել է ստեղծել և կայացնել իր բիզնեսը, խանգարում է սերնդափոխության գործընթացում: Հիմնադրի համար ընկերությունը նույնացվում է երեխայի հետ: Նա փայփայել է այդ երեխային, կայացրել, մեծացրել, այդ պատճառով գնացել է զոհողությունների և իր երեխայի հետագա աճն ու զարգացումը տեսնելու համար պետք է մշտապես հոգ տանի նրա ապագայի մասին:

    Հիմնադիրն ու ընկերությունը, կարծես թե, վերածվում են «սիամական երկվորյակների». նրանց կտրուկ բաժանումը հղի է վտանգներով թե՛ հիմնադրի և թե՛ ընկերության համար:

    Հիմնադիրը կարող է ձեռնպահ մնալ հաջորդ սերնդին բիզնեսի կառավարումը փոխանցելուց՝ վախենալով, որ վերջինս «բավականաչափ հասուն չէ»: Իրականում երբեք էլ վաղ չէ սկսել սերնդափոխության գործընթացը: Այն պահանջում է ժամանակ, ուստի որքան շուտ սկսվի գործընթացը, այնքան ավելի շուտ հնարավոր իրավահաջորդը պատրաստ կլինի ստանձնել ընկերության համար պատասխանատվությունը:

    Սերնդափոխության խելամիտ պլանավորումը հնարավորություն է տալիս շփման կամուրջներ կառուցել տարբեր սերունդների միջև, խթանել բազմազանության և ներառականության մշակույթը, բացահայտել արժանի ժառանգներին և ստեղծել հնարավորություններ ընտանիքի ու ընկերության ներդաշնակ զարգացման համար:

    Press
    Enter
  • 30

    🎯Կեցցե՛ք, եթե ջանքեր եք գործադրում ընկերության կախվածությունը Ձեզնից նվազեցնելու ուղղությամբ:

    Press
    Enter
  • 31

  • 32
    Press
    Enter
  • 33

    ❗Զգուշացե՛ք այս ձևակերպման հետ համաձայնվելուց: Սերնդափոխության պլանավորումը, հատկապես՝ ընտանեկան ընկերություններում, շատ ավելի դժվար և երկարատև գործընթաց է:

    Press
    Enter
  • 34

    🔍Սերնդափոխության գործընթացում իրենց տեղը չունեն շտապողականությունը և «ոտքի վրա» լուծումները: Սերնդափոխությունը գործարար ռազմավարության մաս է և պետք է խթանի կորպորատիվ նպատակների իրագործումը: Սերնդափոխության պլանը ներառում է`

    🔹իրավահաջորդների կամ հաջորդ սերնդի ներկայացուցիչների որակավորման բարձրացման ծրագիր,

    🔹իրավահաջորդներին կամ հաջորդ սերնդի ներկայացուցիչներին և առանցքային շահակիցներին ներկայացնելու ծրագիր,

    🔹սերնդափոխության պահին հատուկ դերերի և պարտականությունների ստանձնման մասին հստակ պայմանավորվածություններ,

    🔹հանկարծակի սերնդափոխության գործողությունների պլան,

    🔹ընտանիքի անդամ չհամարվող մասնագետների և խորհրդատուների ցանկ, որոնք ունեն համապատասխան գիտելիքներ և կարողություններ՝ բիզնեսը ստանձնելուց հետո հաջորդ սերնդի ներկայացուցիչներին աջակցելու համար:

    Անհրաժեշտ է օգտագործել նաև «փորձարկման» հնարավորությունները: Օրինակ՝ հաջորդ սերնդի ներկայացուցիչը կարող է ստանձնել արձակուրդում գտնվող որևէ ղեկավարի պարտականությունները: Դրանով նա կարող է փորձարկել իր գիտելիքներն ու ձեռք բերել նորերը: Բացի այդ, «փորձարկման» ժամանակ կարելի է գնահատել վերջինիս վերապատրաստման ու լրացուցիչ աջակցության կարիքները:

    Press
    Enter
  • 35

    🎯Կեցցե՛ք, եթե պատրաստ եք երկարաժամկետ հատվածում ջանքեր, էներգիա ու ռեսուրսներ ներդնել սերնդափոխության պլանավորման մեջ:

    Press
    Enter
  • 36

    🔍Սերնդափոխության գործընթացում իրենց տեղը չունեն շտապողականությունը և «ոտքի վրա» լուծումները: Սերնդափոխությունը գործարար ռազմավարության մաս է և պետք է խթանի կորպորատիվ նպատակների իրագործումը: Սերնդափոխության պլանը ներառում է`

    🔹իրավահաջորդների կամ հաջորդ սերնդի ներկայացուցիչների որակավորման բարձրացման ծրագիր,

    🔹իրավահաջորդներին կամ հաջորդ սերնդի ներկայացուցիչներին և առանցքային շահակիցներին ներկայացնելու ծրագիր,

    🔹սերնդափոխության պահին հատուկ դերերի և պարտականությունների ստանձնման մասին հստակ պայմանավորվածություններ,

    🔹հանկարծակի սերնդափոխության գործողությունների պլան,

    🔹ընտանիքի անդամ չհամարվող մասնագետների և խորհրդատուների ցանկ, որոնք ունեն համապատասխան գիտելիքներ և կարողություններ՝ բիզնեսը ստանձնելուց հետո հաջորդ սերնդի ներկայացուցիչներին աջակցելու համար:

    Անհրաժեշտ է օգտագործել նաև «փորձարկման» հնարավորությունները: Օրինակ՝ հաջորդ սերնդի ներկայացուցիչը կարող է ստանձնել արձակուրդում գտնվող որևէ ղեկավարի պարտականությունները: Դրանով նա կարող է փորձարկել իր գիտելիքներն ու ձեռք բերել նորերը: Բացի այդ, «փորձարկման» ժամանակ կարելի է գնահատել վերջինիս վերապատրաստման ու լրացուցիչ աջակցության կարիքները:

    Press
    Enter
  • 37
    Press
    Enter
  • 38

    ❗Զգուշացե՛ք այս ձևակերպման հետ համաձայնվելուց: Իրավահաջորդի ընտրությունը պետք է լինի արժանիքահեն, այլ ոչ թե պարզապես հիմնվի հայրական կամ մայրական սիրո վրա:

    Press
    Enter
  • 39

    🔍Անհրաժեշտ է պատրաստ լինել, որ սերնդափոխության պլանավորումն ընտանիքում կարող է հանգեցնել դժվար ու բարդ խոսակցությունների, էմոցիոնալ և հոգեբանական լարվածության ու որպես հնարավոր հետևանք` ընտանեկան տարաձայնությունների ու կոնֆլիկտների:

    Սերնդափոխության հարցը քննարկելիս ընտանեկան ընկերությունը պետք է ցուցաբերի հավասարակշռված, արդար, կորպորատիվ շահերից բխող մոտեցումներ և ունենա հետևյալ հարցերի հստակ պատասխանը.

    🔹Նախընտրած թեկնածուն անկեղծորեն հետաքրքրվա՞ծ է արդյոք ընկերությամբ և իրականում ցանկանու՞մ է ստանձնել իրեն վերապահվող պատասխանատվությունը:

    🔹Բավարա՞ր են արդյոք նրա գիտելիքները և որակավորումն այդ պատասխանատվությունը ստանձնելու համար:

    🔹Զարգացա՞ծ են արդյոք նրա փափուկ հմտությունները:

    🔹Վայելու՞մ է արդյոք աշխատակիցների և արտաքին գործընկերների հարգանքն ու վստահությունը։

    🔹Կարո՞ղ է արդյոք նախընտրած թեկնածուն կոնֆլիկտի աղբյուր հանդիսանալ ինչպես ընտանիքի, այնպես էլ շահակիցների շրջանում:

    🔹Գոյություն ունի՞ արդյոք մեկ ուրիշն ընկերությունում կամ դրանից դուրս, ով կարող է դառնալ ավելի արժանի թեկնածու:

    Press
    Enter
  • 40

    🎯Կեցցե՛ք, եթե չեք առաջնորդվում միայն զգացմունքներով և ունեք իրավահաջորդի ընտրության հստակ չափանիշներ:

    Press
    Enter
  • 41

    🔍Անհրաժեշտ է պատրաստ լինել, որ սերնդափոխության պլանավորումն ընտանիքում կարող է հանգեցնել դժվար ու բարդ խոսակցությունների, էմոցիոնալ և հոգեբանական լարվածության ու որպես հնարավոր հետևանք` ընտանեկան տարաձայնությունների ու կոնֆլիկտների:

    Սերնդափոխության հարցը քննարկելիս ընտանեկան ընկերությունը պետք է ցուցաբերի հավասարակշռված, արդար, կորպորատիվ շահերից բխող մոտեցումներ և ունենա հետևյալ հարցերի հստակ պատասխանը.

    🔹Նախընտրած թեկնածուն անկեղծորեն հետաքրքրվա՞ծ է արդյոք ընկերությամբ և իրականում ցանկանու՞մ է ստանձնել իրեն վերապահվող պատասխանատվությունը:

    🔹Բավարա՞ր են արդյոք նրա գիտելիքները և որակավորումն այդ պատասխանատվությունը ստանձնելու համար:

    🔹Զարգացա՞ծ են արդյոք նրա փափուկ հմտությունները:

    🔹Վայելու՞մ է արդյոք աշխատակիցների և արտաքին գործընկերների հարգանքն ու վստահությունը։

    🔹Կարո՞ղ է արդյոք նախընտրած թեկնածուն կոնֆլիկտի աղբյուր հանդիսանալ ինչպես ընտանիքի, այնպես էլ շահակիցների շրջանում:

    🔹Գոյություն ունի՞ արդյոք մեկ ուրիշն ընկերությունում կամ դրանից դուրս, ով կարող է դառնալ ավելի արժանի թեկնածու:

    Press
    Enter
  • 42
    Press
    Enter
  • 43

    🎯Կեցցե՛ք, եթե համաձայնվել եք այս ձևակերպման հետ: Իրավահաջորդի մուտքն ընկերություն կարող է էապես ազդել շահակիցների, այդ թվում՝ աշխատակիցների, արդյունքում` ընկերության ֆինանսական ցուցանիշների վրա:

    Press
    Enter
  • 44

    🔍Սերնդափոխության ոչ թափանցիկ գործընթացները կարող են լրջորեն վնասել ընկերության հեղինակությանը: Հիմնադիրը հաճախ ընկերության և ընտանիքի ամենահայտնի ներկայացուցիչն է աշխատակիցների, մատակարարների, բանկերի և այլ շահակիցների շրջանում: Առանցքային շահակիցները կարող են բիզնեսի հաջողությունը կապել բացառապես այդ անհատի հետ: Եթե շահակիցները կարծեն, որ ընկերությունն ի վիճակի չի լինի շարունակել իր գործունեությունը հիմնադրի հեռանալուց հետո, նրանք կարող են գործել ի վնաս ընկերության. բանկերը կարող են հրաժարվել տրամադրել վարկեր, մատակարարները` կասեցնել ընկերության հետ գործարքները, իսկ առանցքային աշխատակիցները` լքել ընկերությունը: Սա կարող է հանգեցնել ընկերության նկատմամբ վստահության հավաքական ճգնաժամի և ազդարարել անկման արատավոր շրջանի մեկնարկը:

    Սերնդափոխությունը վատ նորություն չէ: Դա գործում է ի վնաս ընկերության, եթե վերջինս ընտրում է «լռելու» մարտավարությունը: Իրականում, սերնդափոխության թափանցիկ գործընթացն էական նշանակություն ունի ընկերության ապրանքանիշն ու հեղինակությունը բարելավելու համար: Ընտանիքի հաջորդ սերնդի ներկայացուցիչները հաճախ ընկերություն են բերում մտածելակերպի բազմազանություն, արդիական հմտություններ և մոտեցումներ, օրինակ` նրանք կարող են ավելի լավ տիրապետել տեղեկատվական տեխնոլոգիաների, թվային և սոցիալական մեդիա մարքեթինգի ու ժամանակակից բիզնեսի համար հրատապ նշանակություն ունեցող այլ ոլորտների:

    Սերնդափոխության թափանցիկությունը և հաջորդ սերնդի ներկայացուցիչների ճանաչումն ու տեսանելիությունն ապահովելու մոտեցում է հասարակայնության հետ կապերի և շահակիցների հետ գործակցության ու հաղորդակցության մեջ նրանց ակտիվ ներգրավումը, օրինակ`

    🔹գործնական հանդիպումներին մասնակցությունը,

    🔹կարճաժամկետ (3-6 ամիս) աշխատանքն ընկերության տարբեր ստորաբաժանումներում,

    🔹ֆինանսական փաստաթղթերի և տարեկան հաշվետվությունների պատրաստմանը մասնակցությունը,

    🔹ընկերության գործարար կամ սոցիալական ծրագրերում մասնակցությունը,

    🔹գործընկերների մոտ կարճաժամկետ աշխատանքը,

    🔹վերապատրաստումները, գործարար, մասնագիտական ցանցերում ներգրավվածությունը և այլն:

    Press
    Enter
  • 45

    ❗Զգուշացե՛ք: Դուք կարող եք վտանգել Ձեր ընկերությունը: Աշխատակիցները և այլ շահակիցները չեն սիրում անակնկալներ: Սերնդափոխության պլանավորումը պետք է լինի առավելագույնս թափանցիկ:

    Press
    Enter
  • 46

  • 47
    Press
    Enter
  • 48

    ❗Որքան էլ Ձեր բիզնեսն ու ընտանիքը եզակի են, կան անձինք, որոնք անցել են Ձեզ սպասվող ուղին: Փորձե'ք դասեր քաղել ուրիշներից:

    Press
    Enter
  • 49

    🔍Ճիշտ է` յուրաքանչյուր ընտանիք և ընկերություն եզակի է և յուրահատուկ: Դրա հետ մեկտեղ չեն բացառվում նաև նմանությունները: Կան ընկերություններ կամ խորհրդատուներ, որոնք անցել են սերնդափոխության գործընթացով, տեղյակ են այդ ճանապարհին ծագող հիմնական խոչընդոտների մասին: Կարելի է օգտվել նրանց գիտելիքներից և չկրկնել այլոց սխալները:

    Press
    Enter
  • 50

    🎯Կեցցե՛ք: Որքան էլ Ձեր բիզնեսն ու ընտանիքը եզակի են, կան անձինք, որոնք անցել են Ձեզ սպասվող ուղին: Ուրիշներից դասեր քաղելով` Դուք տնտեսում եք նաև Ձեր ռեսուրսները:

    Press
    Enter
  • 51

    🔍Ճիշտ է` յուրաքանչյուր ընտանիք և ընկերություն եզակի է և յուրահատուկ: Դրա հետ մեկտեղ չեն բացառվում նաև նմանությունները: Կան ընկերություններ կամ խորհրդատուներ, որոնք անցել են սերնդափոխության գործընթացով, տեղյակ են այդ ճանապարհին ծագող հիմնական խոչընդոտների մասին: Կարելի է օգտվել նրանց գիտելիքներից և չկրկնել այլոց սխալները:

    Press
    Enter
  • Should be Empty:
Question Label
1 of 51See AllGo Back
close