ԴԿԴ ավագ դպրոցի ընդունելության դիմում
  • Դիմում

    2026-2027 ուսումնական տարվա ընդունելություն
  • «Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամի ավագ դպրոց

  • Դիմումը լրացնել ՀԱՅԱՏԱՌ

    * -ով նշված դաշտերը պարտադիր պետք է լրացնել

    • Դիմորդի անձնական տվյալներ 
    • Բեռնել նկարը
      Drag and drop files here
      Choose a file
      Cancelof
    •  / /
    •  / /
    • Հեռախոսահամարներ և Էլեկտրոնային հասցե 
    • Փաստացի բնակության տվյալներ 
    • Գրանցման հասցե 
  • ԴԿԴ ավագ դպրոց ընդունվելու համար նախատեսված է երեք քննություն՝ բոլոր դիմորդների համար: Առաջին քննությունը՝ Հայոց լեզու և հասարակագիտություն/հայոց լեզվի բաղադրիչը պարտադիր է բոլորի համար, իսկ երկրորդ բաղադրիչի համար դիմորդն ընտրում է գրականություն կամ պատմություն առարկաներից որևէ մեկը/: Երկրորդ քննությունը՝ Բնագիտություն. ունի 3 բաղադրիչ /ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն/, որոնցից պետք է ընտրել ցանկացած 2-ը: Երրորդ քննությունը՝ Մաթեմատիկա և տրամաբանություն, որը պարտադիր է բոլորի համար: Դիմորդներն իրենց ընտրությունը կատարում են այս դիմումը լրացնելիս:

    • Հայոց լեզու և հասարակական գիտություն 
    • Բնագիտություն 
    • Մաթեմատիկա և տրամաբանություն 
  • Լեզուների իմացություն, կրթություն, նախասիրություններ և ձեռքբերումներ

  • ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ: ԴԿԴ ընդունելության ողջ ժամանակահատվածում ցանկացած կողմնակի միջամտություն, երաշխավորություն մեկնաբանվում է որպես ճնշում դպրոցի, դպրոցի համայնքի և ընդունող հանձնաժողովի անդամների վրա: Արդյունքում՝ դիմորդը կարող է դուրս մնալ ընդունելության գործընթացից կամ չընդունվել դպրոց: Այնուամենայնիվ, եթե երեխան ունի իր հետ աշխատանքի անձնական փորձ ունեցող ուսուցիչ/մարզիչ/մենթոր/դաստիարակ, ով ցանկություն ունի իր երաշխավորությունը տրամադրել երեխային՝ նկարագրելով նրա սովորելու հմտությունները, մարդկային հատկանիշները, որևէ նախաձեռնությանը մասնակցությունը, նման երաշխավորությունը կարող է տրամադրվել ՄԻԱՅՆ ընդունելության դիմումին կից՝ ստորագրված երաշխավորի կողմից: Երաշխավորագիր ունենալը որևէ առավելություն որևէ դիմորդի չի տալիս: Երաշխավորագիրը դիտարկվում է որպես հավելյալ տեղեկատվություն դիմորդի վերաբերյալ, որի հիման վրա վերջնական որոշում չի կայացվում: Երաշխավորագրին պարտադիր ծանոթանում են ընդունելության հարցազրույցների փուլում: Երաշխավորագիրը պետք է լինի մեկ տպագիր էջի սահմաններում՝ երաշխավորի կոնտակտների և դիմորդի հետ կապի /ուսուցիչ/մարզիչ/մենթոր/դաստիարակ/ նշումով:

  • Դիմումը դպրոց բերելիս դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը․

    • Լուսանկար (3x4 չափի, 1 հատ)
    • Ծննդյան վկայականի պատճենը
    • Ընթացիկ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի և նախորդ տարվա գնահատականների թերթիկը դպրոցից
    • Դիպլոմների, հավաստագրերի, պատվոգրերի, գովասանագրերի, վկայականների, շնորհակալագրերի, կամ այլ համանման փաստաթղթերի պատճենները
    • Դիմորդի՝ բնակության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք
    • Դիմորդի և ծնողների ՀԾՀ համարը
    • Բժշկական քարտ (26 ձև)
    • Երկու ծնողների անձնագրերի պատճենները. ներկայացվում է կամ նույնականացման քարտ և բնակության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք կամ՝ անձնագրի/ոչ բիոմետրիկ/ առաջին և երկրորդ էջերի պատճենները
  • Should be Empty: