Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 2026-2027 ՈՒՍ. ՏԱՐՎԱ
ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԻ ՈԻՍԱՆՈՂՆԵՐԻ
Հայ oգնության ֆոնդը (ՀՕՖ) «Նորման Միլլեր կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան ,Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Խ․Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան և նրանց մասնաճյուղերն ընդունված Շիրակի մարզի բնակիչ,սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած, բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր.
ա) ընդունվել են․
ԵՊՀ- ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ և տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն մասնագիտությամբ ։
ՀԱՊՀ- Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, արհեստական բանականությամբ համակարգեր, թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ մասնագիտություններով։
ՀՊՄՀ- Մաթեմատիկա-ինֆորմատիկա մասնագիտությամբ։
բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական քննությունները հանձնել են լավ կամ գերազանց գնահատականով և ընդունվել ուսուցման վճարովի համակարգ,
գ) գրանցված են և բնակվում են Շիրակի մարզում, սոցիալապես անապահով ընտանիքներից են,
դ) պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 4 տարի ապրել և աշխատել Հայաստանի Հանրապետությունում
ե) առավելություն կտրվի միասնական քննություններից բարձր գնահատական ստացած դիմորդներին։
«Նորման Միլլեր կրթավճար» ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը
Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով.
1.Փաստաթղթերի հիման վրա կատարած ընտրություն
2.Առաջին փուլն անցած ուսանողների տուն կատարած այցերի ամփոփում
3.Հարցազրույց`անհրաժեշտության դեպքում
Դիմումի ընդունման վերջնաժամկետն է 2026թ. հուլիսի 15-ից օգոստոսի 7-ը ։ Ծրագրում ուսանողի ընդգրկման որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը մինչև սեպտեմբերի 4-ը:
Անհրաժեշտ փաստաթղթեր՝
· անձնագրի/ID քարտի պատճեն և 1 լուսանկար (3x4 սմ չափսի),
· միջնակարգ կրթության վկայականի պատճեն,
· միասնական քննությանների գնահատականի մասին տեղեկանք,
· ԲՈՒՀ ընդունվելու մասին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԳԹԿ-ի կողմից հաստատված ցուցակի պատճեն կամ ԲՈՒՀ-ի տեղեկանքը։
· ընտանիքի անապահովության միավորի մասին տեղեկանք (առկայության դեպքում),
· տեղեկանք ծնողների աշխատավայրից՝ նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ, եթե չեն աշխատում՝ ծնողի կողմից գրված պարզաբանում ներկա զբաղվածության կամ չաշխատելու պատճառի մասին։
· հակիրճ ինքնակենսագրություն՝ նշելով, թե ինչու եք դիմել տվյալ ծրագրին: